Լավրով. Մոսկվան կաշխատի լուծել Մինսկում ձերբակալված բլոգեր Լապշինի հարցը17 հունվարի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան կաշխատի լուծել ԼՂ այցելության համար Մինսկում Ադրբեջանի հարցումով ձերբակալված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցը: Այդ մասին մամուլի ասուլիսւոմ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է Sputnik.by-ը: Հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը (Puerrtto) դեկտեմբերի կեսին ձերբակալվել է Մինսկում Ադրբեջանի հարցումով` Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:Լապշինը բազմիցս է այցելել ԼՀՂ և դեռ 2011-ին էր ընդգրկվել Բաքվի սև ցուցակում: Լավրովը նշել է, որ ՌԴ-ն դեմ է լրագրողների կամ այլ անձանց կողմից այս կամ այն տարածքների այցելությունը քրեականացնելուն: Ըստ նրա, Մոսկվան համաձայն չէ այս կամ այն երկրում ձերբակալված ռուսաստանցիների արտահանձնմանը երրորդ երկիր: «Մենք հյուպատոսական շփում ենք ունեցել Լապշինի հետ: Գիտենք, որ նաև Իսրայելի քաղաքացի է: Մենք բոլոր միջոցները կձեռնարկենք այդ իրավիճակը հանգուցալուծելու համար` ՌԴ քաղաքացու իրավունքները հարգելով, որը միաժամանակ Իսրայելի քաղաքացի է»,-ասել է Լավրովը: Լապշինի գործին միջամտել է Իսրայելը: Վերջինս դիվանագիտական ճանապարհներով պահանջում է Բաքվից կասեցնել բլոգերի քրեական հետապնդումը: Մինսկում Իսրայելի դեսպանատունը պաշտոնապես դիմել է Բելառուսի ԱԳՆ` Լապշինին հանդիպելու թույլտվության համար: Իսրայելը նաև դիմել էր Բելառուսի իշխանություններին` խնդրելով «անդառնալի քայլերի չդիմել» այդ հարցում և չարտահանձնել բլոգերին Բաքվին: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՌԴ-ն ու Բելառուսը միութենական պետություն են` Լավրովն ասել է, որ Միութենական պետության շրջանակում երկու երկրների քաղաքացիների բոլոր իրավունքները հավասարեցված են առանց բացառության բոլոր ոլորտներում: Այդ ոլորտներից մեկն է միասնական վիզային ու միգրացիոն տարածքի պարամետրերի համաձայնեցումը: Դա պահանջում է նաև անցանկալի անձանց միասնական ցուցակներ: Սակայն, դա պահանջում է նաև միասնական քաղաքականություն արտահանձնման հարցում»,-ասել է Լավրովը: Նա հավելել է, որ ՌԴ ներկայացուցիչները համագործակցում են այդ հարցում Իսրայելի գործընկերների հետ: ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նամակ է հղել Բելառուսի Փաստաբանների հանրապետական կոլեգիայի նախագահ Վիկտոր Չայչիցուին և ՌԴ Փաստաբանների դաշնային պալատի նախագահ Յուրի Պիլիպենկոյին` Լապշինի հետ կապված իրավիճակը համարելով «հիմնարար ազատությունների և իրավունքների աղաղակող խախտում»:ՀՀ Փաստաբանների պալատում կարծում են, որ Լապշինի արտահանձնումը կարող է նախադեպ դառնալ ԼՂՀ այցելած անձանց հանդեպ ոչ իրավաչափ հետապնդումների համար: Հունվարի 16-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան դիմաց: Ցույցը կազմակերպվել էր ի պաշտպանություն 2016 թ. դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված Իսրայել Պետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ալեքսանդր Լապշինի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |