Փոխնախարար. Վերականգնվող էներգետիկայի ոլորտն ագրեսիվ աճ է ունենալու

Փոխնախարար. Վերականգնվող էներգետիկայի ոլորտն ագրեսիվ աճ է ունենալու

PanARMENIAN.Net - 2016-ի մարտին կկայանա Գեղարքունիքի մարզի Մասրիկ 1 տեղանքում առաջին արևային կայանի կառուցման մրցույթը: Այդ մասին հայտարարել է Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը՝ հավելելով, որ եթե ամեն ինչ իր հունով ընթանա, ապա կայանի աշխատանքները կավարտվեն 2018 թվականին, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Երևանում մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթ 2017» միջոցառումների եռօրյա շարքը, որը նախաձեռնել են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը

«Այստեղ կա ավելի քան 40 օտարերկրյա ընկերություն, սակայն չի նշանակում, որ հետաքրքրվողների շրջանակն այսքանով սահմանափակվում է: Շատ ներդրողներ կան, որոնք չկարողացան Հայաստան գալ, բայց մտադրություն ունեն մասնակցել մրցույթին: Ասեմ, որ մրցույթը լինելու սակագնի համար»,- ասել է փոխնախարարը:

Հարությունյանն հավելել է, որ չկա աշխարհում մի լուրջ ընկերություն, որի հետ կապ հաստատած չլինեն. բոլորին տեղեկացրել են ներդրումային ծրագրի մասին: «Մասրիկ 1-ը միայն առաջին ծրագիրն է, ունենք ևս 5 ծրագիր, որոնք, կախված առաջին ծրագրի հաջողությունից, կորոշենք երբ իրագործել ու ինչ ծավալով: Իսկ մրցույթը շատ արդյունավետ միջոց է շուկայում ամենացածր սակագինը ստանալու համար»,-ասել է նա: Հարությունյանը հավաստիացրել է՝ Հայաստանը վերականգնվող էներգետիկայի համար բարենպաստ պայմաններ է ստեղծել:

Պետությունը ներդրել է իր ունեցած ամբողջ գործիքակազմը ոլորտը խրախուսելու համար:

«Ոլորտն ագրեսիվ աճ է ունենալու: Մինչև 150 կվտ կայանների համար մենք ազատելու ենք ձեզ բոլոր տեսակի հարկերից, լիցենզիաներից: Որ տեղադրեք, ձեր ավելցուկը Հայաստանի էլեկտրական ցանցերը կգնի: Օրենքով մենք ունենք 20 տարվա երաշխիք, որ վերականգնող էներգետիկ կայանը ինչքան էլեկտրաէներգիա արտադրի, պետք է այդքանը գնվի: Բացի այդ, սակագինը, որ ֆիքսվում է սկզբում, 20 տարվա ընթացքում պահպանվում է: Արևային վահանակների համար ներմուծման հարկեր չկան»,-ասել է փոխնախարարը:

Նա հավելել է,, որ նշյալ ծրագրերն իրականացնելու համար ՀՀ-ն սպասեց այնքան, մինչև արևային տեխնոլոգիաները մրցունակ դարձան սակագնային համակարգում: Նրա խոսքով՝ 2016 թվականին արդեն հնարավոր է դարձել արևային էներգիան զարգացնել առանց սուբսիդիայի: Ի դեպ, նրա տեղեկացմամբ, ոչ արդյունավետ հին կայանները դուրս են գալու շահագործումից: Օրինակ` եթե խոշոր ներդրողներ չհայտնվեն, շուտով շրջանառությունից դուրս կգա 40-ամյա Հրազդան ՋԷԿ-ը:

2016-ի ավարտին կառավարությունը հավանություն տվեց արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրին, որի ներդրումային ընդհանուր գինը գնահատվում է մոտ 129 մլն դոլար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի տարբեր բնակավայրերում կառուցել մինչև 110 մեգավատ հզորությամբ արդյունաբերական մասշտաբի կայաններ։

Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման համար ընտրված վեց տեղանքից երկուսի համար իսպանական «Արիես Ինժեներիա» խորհրդատվական ընկերությունն արդեն իրականացրել և ներկայացրել է տեխնիկատնտեսական հիմնավորումները։ Դրանք վերաբերում են Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի վարչական սահմաններում գտնվող «Մասրիկ» և «Դաշտադեմ» տեղանքներին։

Ընթերցեք նաև. Իսպանական ընկերությունը ՀՀ արևային էներգետիկայում մինչև 200 մլն եվրո է ուզում ներդնել

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---