«Գահերի խաղի» նոր եթերաշրջանի պրեմիերայի օրը հայտնի է

«Գահերի խաղի» նոր եթերաշրջանի պրեմիերայի օրը հայտնի է

PanARMENIAN.Net - IMDb կինոկատալոգը հրապարակել է «Գահերի խաղը» հեռուստասերիալի նոր 7-րդ եթերաշրջանի էպիզոդների ցանկն ու պրեմիերայի օրը: Ավելի ուշ տեղեկությունները հեռացվել են կայքից, հայտնում է Lenta.ru-ն The Independent- վրա հղումով:

Ինչպես նշում է պարբերականը, առաջին սերիան եթեր կհեռարձակվի հունիսի 25-ին: Նոր եթերաշրջանը կունենա 6 սերիա:

Ավելի վաղ «Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանում կարող է մահացած կերպարներից մեկը հայտնվել` լորդ Ուոլդեր Ֆրեյը: Նոր եթերաշրջանում նկարահանվել է նաև խառը ոճի մարտարվեստի իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը: Նա կատարում է համր նավաստու դերը ծովահենների «Լռություն» նավում:

Ֆենտեզի սերիալի վերջին, 8-րդ եթերաշրջանի նկարահանումները կմեկնարկեն սեպտեմբերին:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար: 6-րդ եթերշրջանի ցուցադրությունը մեկնարկել է 2016-ի ապրիլի 24-ին, իսկ ապրիլի 21-ին հայտարարվեց, որ լինելու է նաև 7-րդ եթերաշրջան, իսկ 8-րդը կլինի վերջինը: Երկու վերջին հատվածներն ավելի կարճ կլինեն` 7-ում կլինի 7 սերիա, 8-ում` ընդամենը 6: HBO ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---