Ժնևում կայանալիք միջսիրիական բանակցությունները հետաձգվել են

Ժնևում կայանալիք միջսիրիական բանակցությունները հետաձգվել են

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը հետաձգել է Ժնևում փետրվարի 8-ին կայանալիք միջսիրիական բանակցությունները: Բանակցությունները հետաձգվել են մինչև փետրվարի վերջը:

Սիրիացի ընդդիմադիրների հետ հանդիպմանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Աստանայում կայացած միջսիրիական հանդիպմանը «հստակ հայտարարվել է, որ Աստանայում քաղաքական կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը ներդրում կլինեն ՄԱԿ հովանու ներքո Ժնևում անցկացվող միջսիրիական բանակցություններին»:

«Ուրախալի է, որ նույնիսկ Աստանայում հանդիպման մասին հայտարարելը խթանեց ՄԱԿ գործընկերներին ակտիվացնել գործողությունները և հայտարարել Ժնևում միջսիրիական բանակցությունների վերսկսման մասին: Թեև ամսաթիվը կրկին հետաձգվել է` փետրվարի 8-ից մինչև փետրվարի վերջ»,-ասել է Լավրովը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում բանակցությունների ավարտին հայտնել է լրագրողներին, որ ռուսական պատվիրակությունը սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին է հանձնել երկրի Սահմանադրության նախագիծը, որը կազմել են ռուս փորձագետները:

Ենթադրվում է, որ Ժնևում քննարկվելու են Աստանայում կայացած հանդիպման արդյունքները: Սիրիայի ընդդիմադիր խմբավորումներից շատերը մտադիր են մասնակցել բանակցություններին:

Ավելի վաղ ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հույս էր հայտնել, որ մինչև Ժնևում բանակցությունների մեկնարկը սիրիական ընդդիմությունը կկարողանա միասնական պատվիրակություն ձևավորել կառավարության հետ ուղիղ բանակցություններ սկսելու համար:

Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. ՌԴ-ն առաջարկել է քրդական ինքնավարություն ստեղծել Սիրիայում

Քրդական կուսակցությունը Լավրովին կհանձնի Սիրիայի սահմանադրության իր տարբերակը

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---