Քրդական կուսակցությունը Լավրովին կհանձնի Սիրիայի սահմանադրության իր տարբերակը27 հունվարի 2017 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (ԺՄԿ) պատրաստել է Սիրիայի սահմանադրության իր տարբերակը և մտադիր է իր նախագիծը հանձնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել կուսակցության ներկայացուցիչ Հալեդ Իսսան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ժողովրդական միություն» կուսակցության ներկայացուցիչները կմասնակցեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը Սիրիայի ընդդիմության հետ, որը կայանալու է հունվարի 27-ին Մոսկվայում: «Մենք պատրաստել ենք Սիրիայի սահմանադրության մեր սեփական նախագիծը»,-ասել է Իսսան: Սիրիայի սահմանադրության նախագծում, որը ռուսական կողմն Աստանայում կայացած միջսիրիական բանակցությունների ժամանակ փոխանցել է զինյալ ընդդիմության ներկայացուցիչներին, առաջարկվում է պահպանել երկիրը որպես ունիտար պետություն քրդական ինքնավարությամբ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սիրիայի գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Աստանայում բանակցությունների ավարտին հայտնել էր լրագրողներին, որ ռուսական պատվիրակությունը սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին է հանձնել երկրի Սահմանադրության նախագիծը, որը կազմել են ռուս փորձագետները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |