Մարկոս Պիզելլին տեղափոխվել է հունական «Քսանտի» ակումբ

Մարկոս Պիզելլին տեղափոխվել է հունական «Քսանտի» ակումբ

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին պայմանագիր է կնքել հունական «Քսանտի» ակումբի հետ և այնտեղ կշարունակի կարիերան, հայտնում է «Sputnik-Արմենիան» Bucket Group Sports Management-ի վրա հղումով:

Պայմանագրի այլ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում:«Քսանտին» 3-րդ հորիզոնականում է Հունաստանի չեմպիոնների բարձրագույն լիգայում:

Մինչ հունական ակումբ տեղափոխվելը Պիզելլին խաղում էր Միացյալ Արաբական էմիրությունների «Ալ Ֆուջեյրե» ակումբում:

Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Ալ Ֆուջեյրեն» իր դաշտում ընդունել է «Ռաս Ալ Հայմին»: «Ալ Ֆուջեյրեն» հաղթել է 2:0 հաշվով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի երկու գոլի շնորհիվ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---