Պիզելլիի դուբլը հաղթանակ է բերել «Ալ Ֆուջեյրեին»

Պիզելլիի դուբլը հաղթանակ է բերել «Ալ Ֆուջեյրեին»

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների առաջին դիվիզիոնի առաջնության 8-րդ տուրում «Ալ Ֆուջեյրեն» իր դաշտում ընդունել է «Ռաս Ալ Հայմին»: «Ալ Ֆուջեյրեն» հաղթել է 2:0 հաշվով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլիի երկու գոլի շնորհիվ, հայտնում է Armfootball-ը:

Մարկոսը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և մասնակցել է ամբողջ խաղին:

«Ալ Ֆուջեյրեն» 3-րդ տեղում է 14 միավորով: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 21-ին «Աջմանի» հետ: Խաղն արտագնա կլինի:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---