Երևանը՝ 2017-ի զբոսաշրջային մատչելի քաղաք՝ ըստ Momondo-ի

Երևանը՝ 2017-ի զբոսաշրջային մատչելի քաղաք՝ ըստ Momondo-ի

PanARMENIAN.Net - Բրիտանական հայտնի Momondo որոնողական համակարգը Երևանը ներառել է2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժինը:

Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամսվա համար այցելության նախընտրելի քաղաքները: Երևան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիս ամիսը:

Նախընտրելի և մատչելի քաղաքների շարքում են հայտնվել նաև Բուլղարիայի Սոֆիա, ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո, Իռլանդիայի Բելֆաստ, Ուկրաինայի Լվով, Հունաստանի Կալամատա քաղաքները և այլն:

Հեղինակները Երևանում պարտադիր այցելության վայրերից նշել են Հյուսիսային պողոտան, Օպերայի շրջակայքն ու Հանրապետության հրապարակը, ուր այցելուները կարող են հիանալ յուրօրինակ պարող շատրվաններով:

Հայաստանի մայրաքաղաքն ընգրկվել է ռուսաստանցիների աշնանային նախընտրելի ուղևորությունների լավագույն տասնյակում: Վարկանիշը ներկայացվել է ըստ հյուրանոցների և վարձով բնակարանների որոնման և ամրագրման տվյալների 2016-ի նոյեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածում: Նոյեմբերի տոներին նախընտրելի քաղաքների թոփ-10-ում էին Երևանը, Պրահան, Մինսկը, Տալլինը, Բաքուն, Թբիլիսին, Վիլնյուսը, Ռիգան, Հելսինկին և Լոնդոնը:

Կարդաեք նաև՝ Երևանը 182-րդն է կյանքի որակի վարկանիշում

Numbeo. ՀՀ-ն աշխարհի ամենամատչելի երկրների 20-ում է

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---