Երևանը 182-րդն է կյանքի որակի վարկանիշում24 փետրվարի 2016 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական Mercer ընկերությունը ներկայացրել է որակի կյանքի վերաբերյալ արդեն 18-րդ վարկանիշը: 230 քաղաք ընդգրկող վարկանիշով կյանքի համար լավագույն քաղաք է ճանաչվել Վիեննան, իսկ վատագույն` Բաղդադը: Վիեննային հաջորդում է շվեյցարական Ցյուրիխը, երրորդ տեղում նորզելանդական Օքլենդն է: Երևանը զբաղեցրել է վարկանիշի 182-րդ հորիզոնականը` բարելավելով ցուցանիշը 1 կետով և առաջ անցնելով Թբիլիսիից (188-րդ) և Բաքվից (197-րդ հորիզոնական): Ընդ որում, 2013-ին Հայաստանի մայրաքաղաքը 180-րդն էր: 190-րդը վարկանիշում Մինսկն է, Մոսկվան 167-րդ տեղում է: Լավագույն հետխորհրդային քաղաքը Վիլնյուսն է (79-րդ հորիզոնական), Տալինն ու Ռիգան համապատասխանաբար զբաղեցրել են 79-րդ և 80-րդ հորիզոնականները: Վարկանիշը կազմելիս ընկերությունը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են քաղաքական, տնտեսական և սոցիալ-մշակութային միջավայրը, անվտանգությունը, բնապահպանությունը, բժշկության և կրթության մակարդակը, սպառողական ապրանքների, պետական ծառայությունների, տրանսպորտի, կացարանի և զվարճանքների մատչելիությունը, գրում է ՌԲԿ-ն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա |