10 փետրվարի 2017 - 13:21 AMT
ՀՀՇ գործադիր քարտուղար. Կաջակցենք «Ծառուկյան» դաշինքին

«Հայոց համազգային շարժում» կուսակցությունը համագումար չի հրավիրի, քանի որ ընտրություններին մասնակցելու ձևաչափի որոշումն արդեն կայացվել է վարչության նիստում։

«Վարչությունը՝ որպես ղեկավար մարմին, իրավասու է որոշումներ կայացնելու։ Մի քանի օր առաջ վարչության նիստ է տեղի ունեցել, և որոշում է կայացվել, որ մասնակցելու ենք ընտրություններին», - ասել է ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը, հաղորդում է Aysor.am-ը։

Նա տեղեկացրել է, որ ռեյտինգային կարգով իր թեկնածությունը կառաջադրի ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը՝ Կենտրոն համայնքում։

«Աջակցելու ենք «Ծառուկյան» դաշինքին, սակայն դեռ հստակեցված չէ, թե դաշինքի ցուցակում ինչ տեղ կունենա ՀՀՇ-ն», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այդ հարցերը կքննարկվեն, երբ դաշինքը վերջնական տեսք կստանա, մնացյալ տեխնիկական հարցերը լուծվեն, և երբ հերթը հասնի ցուցակի կազմմանը։

Ավելի վաղ հաղորդվել է, որԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքի մասնակիցների հետ համապատասխան հուշագիրը կստորագրի փետրվարի 10-ին։