Խոսնակ. «Ծառուկյան դաշինքի» համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 10-ին

Խոսնակ. «Ծառուկյան դաշինքի» համաձայնագիրը կստորագրվի փետրվարի 10-ին

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքի մասնակիցների հետ համապատասխան հուշագիրը կստորագրի փետրվարի 10-ին։ Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը՝ նշելով, որ դեռևս չի կարող անձանց կամ կուսակցությունների անուններ բարձրաձայնել:

«Փետրվարի 10-ին Մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը: Ապագա դաշինքի մասնակիցների հետ բանակցություններն 99%-ով ավարտված են, բայց անունները հայտնի կդառնան միայն համագումարի ժամանակ, որտեղ էլ ստորագրվելու է համագործակցության հուշագիրը գործընկեր-կուսակցությունների հետ: Հենց այս հուշագրի պլատֆորմի վրա էլ ձևավորվելու է «Ծառուկյան դաշինքը»», - ասաց Տոնոյանը։

Նա հավելեց, որ ԶԼՄ ներկայացուցիչները ևս կարող են մասնակցել ԲՀԿ համագումարին. «Ամեն ինչ կլինի բաց և հրապարակային»:

Ավելի վաղ «Միասնություն» շարժման ղեկավար, քարոզչական հարցերով պատասխանատու Արման Վարդանյանը հայտարարել է, թե Գագիկ Ծառուկյանի անունը կրող դաշինքին պատրաստվում են միանալ Ռամկավար ազատական, ՍԴՀԿ, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունները և «Միասնություն» համազգային շարժումը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---