13 փետրվարի 2017 - 10:11 AMT
«Ժառանգությունն» ընտրություններին կմասնակցի Օհանյան-Օսկանյան դաշինքով

Փետրվարի 12-ին կայացել է «Ժառանգության» վարչության նիստը: Կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, նիստի ժամանակ որոշում է կայացվել, որ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» կմասնակցի Օհանյան-Օսկանյան դաշինքով։

Նշվում է, որ «Օհանյան-Րաֆֆի Հովհաննիսյան-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը ստորագրվելու է փետրվարի 13-ին:

Հունվարի 17-ին «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ Արամ Գ. Սարգսյան) հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին: Դաշինքին միանալու մասին հայտարարել էին ԱԻՄ-ը (ղեկավար Պարույր Հայրիկյան) և Ժողովրդական կուսակցությունը (ղեկավար Տիգրան Կարապետյան): Դաշինքի համապետական ցուցակը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Կարդացեք նաև՝ ՀԴԿ-ն դուրս է գալիս Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքից