ՀԴԿ-ն դուրս է գալիս Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքից![]() 10 փետրվարի 2017 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դուրս է եկել Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան ձևավորվող դաշինքից: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նրա խոսքով, այս տեղեկատվությունը հաստատել է ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը: Մանրամասների մասին Սարգսյանը համապատասխան հայտարարությունով հանդես կգա, գրում է Armtimes.com-ը: Հունվարի 17-ին «Համախմբում» կուսակցությունը (նախագահ Վարդան Օսկանյան), «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը (նախագահ Վիկտոր Դալլաքյան) և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (նախագահ Արամ Գ. Սարգսյան) հայտարարել էին դաշինք ստեղծելու մասին: Դաշինքին միանալու մասին հայտարարել էին ԱԻՄ-ը (ղեկավար Պարույր Հայրիկյան) և Ժողովրդական կուսակցությունը (ղեկավար Տիգրան Կարապետյան): Դաշինքի համապետական ցուցակը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |