Հզոր պայթյուն սիրիական Էլ Բաբում. 48 զոհ կա24 փետրվարի 2017 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքի արվարձանում: Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 48-ի: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը: Ըստ Al Jazeera-ի տվյալների, պայթյունը մահապարտ ահաբեկիչն է իրականացրել ավտոմեքենայում: Ահաբեկչությունն ուղղված էր Սիրիայի ազատ բանակի անդամների դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը: Փետրվարի 23-ին Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ու թուրք զինվորականները ամբողջական հսկողություն են հաստատել Էլ Բաբում՝դուրս մղելով ԻՊ գրոհայիններին: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը, դա իրականացվել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում: Հայտարարվեց, որ Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում քաղաքում: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |