Պայթյուններ սիրիական Հոմսում. 42 զոհ կա25 փետրվարի 2017 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Պայթյուններ են որոտացել սիրիական Հոմսում: Իշխանությունները հաստատել են այդ տեղեկությունը: Վերջին տվյալներով 42 զոհ կա Պայթյուններն առնվազն 6 մահապարտ ահաբեկիչ է իրականացրել պետանվտանգության և ռազմական հետախուզության շենքերի մոտ: Այդ մասին ասել է իրավապաշտպան կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ յուրաքանչյուր շենքի մոտ 3 մահապատ է պայթյուն իրականացրել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ իրավապաշտպանների, զոհվածների թվում կան բարձրաստիճան սիրիացի զինվորականներ: Գուտա և Մոհատա շրջաններում պայթյուններից հետո բախումներ են սկսվել: Քաղաքի կենտրոնը շրջափակված է: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Ջեբհաթ ան Նուսրան»: Փետրվարի 24-ին հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքի արվարձանում՝ Սիրիայի ազատ բանակի անցակետի մոտ: Պայթել է ականապատ ավտոմեքենան: 60 մարդ է զոհվել: Փետրվարի 23-ին Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ու թուրք զինվորականները ամբողջական հսկողություն են հաստատել Էլ Բաբում՝ դուրս մղելով ԻՊ գրոհայիններին: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը, դա իրականացվել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում: Հայտարարվեց, որ Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում քաղաքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |