ԻՊ-ն ստանձնել է Էլ Բաբում 60 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Էլ Բաբում 60 մարդու կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետությունը» ստանձնել է սիրիական Էլ Բաբում ահաբեկչության պատասխանատվությունը: Վերջին տվյալներով, մահապարտ ահաբեկչի գործողություններին զոհ է գնացել 60 մարդ:

Փետրվարի 24-ին հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքի արվարձանում՝ Սիրիայի ազատ բանակի անցակետի մոտ: Պայթել է ականապատ ավտոմեքենան:

Զոհերից բացի նաև բազմաթիվ վիրավորներ կան, նրանց թիվը տասնյակների է հասնում: ԻՊ մահապարտ ահաբեկիչն ավտոմեքենայով մխրճվել է կուտակված թուրք զինվորականների ամբոխի մեջ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ եղել է նաև երկրորդ պայթյունը, որին զոհ է գնացել 8 զինծառայող, որից երկուսը թուրքական ԶՈւ-ից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 23-ին Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ու թուրք զինվորականները ամբողջական հսկողություն են հաստատել Էլ Բաբում՝դուրս մղելով ԻՊ գրոհայիններին: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբը, դա իրականացվել է «Եփրատի վահան» գործողության շրջանակում: Հայտարարվեց, որ Սիրիայի ազատ բանակի մարտիկներն ականազերծման աշխատանքներ են իրականացնում քաղաքում:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---