Իրանի ԱԳՆ. Պատրաստակամ ենք աջակցել ԼՂ-ում կայունության և անվտանգության հաստատմանը

Իրանի ԱԳՆ. Պատրաստակամ ենք աջակցել ԼՂ-ում կայունության և անվտանգության հաստատմանը

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստակամ է, հայկական և ադրբեջանական կողմերի հետ համագործակցով, աջակցել Արցախում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին: Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին, գրում է Panorama.am-ը։

Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, մասնավորապես ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն իր հյուսիսային հարևաններին զսպվածության կոչ է անում՝ կողմերին հորդորելով ջանքեր գործադրել, որպեսզի առկա տարաձայնությունը լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության միջոցով»։

«Միջազգային կառույցները, որոնք ԼՂ հակամարտության կարգավորման գործում պատասխանատվություն են ստանձնել, պետք է իրենց ստանձնած պարտավորությունը կատարեն։ Միևնույն ժամանակ Իրանը պատրաստակամ է, հայկական և ադրբեջանական կողմերի հետ գործակցով, աջակցել Լեռնային Ղարաբաղում կայունություն և անվտանգություն հաստատելու գործին»,-հավելել է Բահրամ Ղասեմին։

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

Կարդացեք նաև՝ՄԽ-ն կոչ է անում հետ քաշել տեխնիկան շփման գծից և թույլ տալ վերցնել ադրբեջանցի դիվերսանտների մարմինները

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---