ՄԽ-ն կոչ է անում հետ քաշել տեխնիկան շփման գծից և թույլ տալ վերցնել ադրբեջանցի դիվերսանտների մարմինները

ՄԽ-ն կոչ է անում հետ քաշել տեխնիկան շփման գծից և թույլ տալ վերցնել ադրբեջանցի դիվերսանտների մարմինները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել թույլ տալ հավաքել ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու չեզոք հատվածից փետրվարի լույս 25-ի առավոտյան կասեցված դիվերսիայի արդյունքում զոհված ադրբեջանցիների մարմինները:

Այդ մասին է ասվում Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ)` ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության աճի վերաբերյալ տարածած հայտարարությունում:

Բացի այդ, համանախագահները կոչ են անում կողմերին մշտական տեղակայման վայրեր բերել սահմանին մոտեցրած ծանր զինտեխնիկան և հիշեցնում ուժի կիրառումից հրաժարվելու պարտավորության մասին:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---