ՀՀ արտահանումը հունվարին աճել է ավելի քան 35%-ով

ՀՀ արտահանումը հունվարին աճել է ավելի քան 35%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ-ից արտահանումը 2017 թվականի հունվարին 2016-ի հունվարի համեմատ աճել է 35.4%-ով` կազմելով $124.4 մլն:

Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրության ծառայությունը, մասնավորապես, դեպի ՌԴ արտահանումն աճել է 80%-ով՝ մինչև $28.7 մլն, դեպի ԵՄ երկրներ՝ 21.5%-ով՝ հասնելով $36.5 մլն-ի, դեպի Իրաք՝ 24.4%-ով՝ կազմելով $24.4 մլն:

Կտրուկ՝ ավելի քան 36 անգամ, աճել է արտահանումն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ կազմելով $6.1 մլն, Շվեյցարիա արտահանվել է $13.6 մլն ապրանք:

Ներմուծումն աճել է 51%-ով՝ կազմելով $237 մլն:

Ընդրանուր ապրանքաշրջանառությունն ավելացել է 45.5%-ով:

Կարդացեք նաև. ՀՀ արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---