ՀՀ արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

ՀՀ արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետությունից 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանումը կազմել է $1.782 մլրդ կամ 855.9 մլրդ դրամ:

Տվյալը հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ներկայացնելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները:

Արտահանման ցուցանիշը ռեկորդային է: Ամենացածր ցուցանիշը վերջին տասը տարվա ընթացքում գրանցվել է 2009 թվականին՝ ընդամենը $697 մլն, ամենաբարձրը՝ 2014-ին՝ $1.547 մլրդ:

ՀՀ-ն հիմնականում արտահանում է հանքահումքային արտադրանք, պատրաստի սննդամթերք, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր, ծխախոտ և ալկոհոլ:

2016-ի միայն առաջին 10 ամսում ՀՀ-ից, ըստ վիճակագրական տվյալներին, արտահանման ամենամեծ ծավալները գրանցվել են հետևյալ ոլորտներում՝ լեռնահանքային արդյունաբերություն` մոտ $387,3 մլն, պատրաստի սննդամթերքի արտադրություն` $244 մլն, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտադրություն` մոտ $192,8 մլն:

Ավելացել է նաև ծխախոտի արտահանման ծավալը. Միայն 2016 թվականի առաջին կիսամյակում ՀՀ-ից արտահանվել է $88.477 մլն-ի սիգարետ:

Հատկանշական է, որ 2016-ին 2015-ի համեմատ կրկնապատկվել է Հայաստանից գյուղմթերքի արտահանման ծավալը:

Նախորդ տարիների համեմատ արտահանման ծավալների աճն առավել պատկերավոր ներկայացված է ստորև՝

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---