ՀՀ ՔԿ. ՊԲ-ում դիզվառելիքի հետ կապված խնդիրների մասով նյութեր, հաղորդումներ չենք ստացել![]() 4 մարտի 2017 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակում դիզվառելիքի հետ կապված խնդիրների մասով ՀՀ քննաչական կոմիտեում գործ չի քննվում: «Ձեր կողմից մատնանշված դեպքի վերաբերյալ նյութեր, հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն չի ստացել», - PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Քննչական կոմիտեին հարց էր ուղղված, թե կոմիտեի վարույթում բանակին մատակարարվող դիզվառելիքի որակի մասով խախտումների հետ կապված որևէ գործ քննվում է կոմիտեում, թե ոչ: Հարցման մեջ նշված էր, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ-ում ասել է՝ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել: Վարչապետի խոսքով, պարզվում է՝ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում, և շուկայում այդպես անորակ վառելիք վաճառում: Հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո ձերբակալված պաշտոնատար անձանց գործերի շրջանակում կան վառելիքի հետ կապված խախտումներ, կոմիտեն չի պատասխանել: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մարտի 3-ին հայտարարել է, որՊաշտպանության բանակը ռազմական տեխնիկան չէր աշխատանցի, եթե չվստահեր մատակարարվող վառելիքի որակին: Պաշտպանության նախարարը հստակ պատասխան չունի բանակում անորակ վառելիքի հարցին՞ ![]() ![]() Վճարը մեկ ժամվա համար 100 դրամ է, մեկ տարվա համար՝ 12,000 դրամ Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |