Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի «Ռոստովի» հետ խաղին![]() 4 մարտի 2017 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի «Ռոստովի» հետ խաղին: Նա չի խաղա նաև Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Բորնմուտի» հետ հանդիպմանը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ասել է. «Մխիթարյանը դեռևս խաղից դուրս է: Նա չի կարող մարզադաշտ դուրս գալ «Բորնմուտի» հետ խաղում: Բայց ես հավատում եմ, որ հաջորդ շաբաթ նա այլևս ոչ մի խնդիր չի ունենա», հայտնում է sport-ը: Ռուսական ակումբի հետ հանդիպումը կայանալու է մարտի 9-ին Դոնի Ռոստովում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անգլիական Պրեմիեր լիգայի փետրվարի լավագույն գոլի հավակնորդների թվում է Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը «Լեսթերի» դարպասը: Ընթացիկ խաղաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 23 խաղի, բոլոր մրցաշարերում, և 6 գոլի հեղինակ դարձել: ![]() ![]() Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում` Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |