Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կգլխավորի Նիկշա Բավցևիչը

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը կգլխավորի Նիկշա Բավցևիչը

PanARMENIAN.Net - Տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Նիկշա Բավցևիչը:

Հայաստանի հավաքականի մարզիչն էր Տիգրան Գյոկչյանը:

Նիկշա Բավցեվիչը ծնվել է 1956 թվականի հունիսի 2-ին Խորվաթիայի Սպլիտ քաղաքում:

Մարզչական կարիերան. 1974-1979թթ. գլխավորել է Սպլիտի «Դելվին» ակումբի պատանեկան թիմը, 1979-1980 թթ. Սպլինտի «Դալվին» ակումբի գլխավոր մարզչի օգնական, և պատանեկան թիմի գլխավոր մարզիչ, 1980-1986 թթ. Սպլինտի «Դալվին» ակումբի գլխավոր մարզիչ, 1986-1987 –ին գլխավորել է Սպլիտի «Ջուգոպլաստիկա» ակումբի պատանեկան թիմը և դարձել Խորվաթիայի և Հարվսլավիայի չեմպիոն:

1987-1989-ին Սպլիտի «Ջուգոպլաստիկայի» կրտսեր և պատանեկան թիմերի գլխավոր մարզիչ: 1992-1993 թթ. Վիեննայի «Բասկետ Ֆլայերս» ակումբի գլխավոր մարզիչ և գլխավոր Մենեջեր:

1993-1996 թթ. գլխավոր մարզիչ և տեխնիկական տնօրեն Շվեցարական «Բերնեքս» ակումբում: 1996-1997 թթ. «Խորվաթիա Ինշուրանս»-ի պատանեկան հավաքականի հետ հաղթել է Խորվաթիայի առաջնությունը:

1997-1998 թթ. գլխավոր մարզիչ, «ԿԿ Սպլիտ» ակումբի հետ դարձել է Խորվաթիայի փոխչեմպիոն: 1999-2004 թթ. Բելգիայի «Պեպինստեր» ակումբի գլխավոր մարզիչ, 2002-2003 թթ. դարձել է Բելգիայի փոխչեմպիոն

2004-2007 թթ. գլխավորել է Բելգիական «Մոնս» ակումբը, 2008-2009 թթ. գլխավորել է Ռուսական «Սարատովը» 2009-2010 թթ. գլխավորել է խորվաթական «Տրիգորը», 2010-2011թթ. Ռումինիայի առաջին դիվիզիոնի «Բուխարեստ» ակումբի գլխավոր մարզիչ:

2011-2012 թթ. Խորվաթիայի «Սպլիտ» ակումբի գլխավոր մարզիչ: Այդ ընթացքում գլխավորել է Խորվաթիայի մինչև 20 տարեկանների հավաքականը: Նրա գլխավորությամբ խորվաթիայի մինչև 20 տարեկանների հավաքականը հաղթել է Բ դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը և ստացել Ա դիվիզիոնում հանդես գալու իրավունք:

2012-2013 թթ. գլխավորել է Ռումինիայի առաջնության «Կլուժ» ակումբը, իսկ 2013-2015 թթ «Բուխարեստ» ակումբի գխավոր մարզիչ: 2015-ից մինչ այժմ գլխավորում է Շվեցարական «Մոնտեյ» ակումբը: 2016-2017 թթ. դարձել է Շվեցարիայի գավաթակիր:

Հայաստանի ազգային հավաքականը մասնակցելու է 2019 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Օգոստոսին կայանալիք մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են՝ Բոսնիան, Սլովակիան և Շվեդիան:

2016-ի հուլիսին Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաջող ելույթ ունեցավ Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում՝ դառնալով չեմպիոն, ինչից հետո որոշում կայացվեց ազգային թիմի մարտունակությունը պահպանելու համար հիմնադրել պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որը կմասնակցի կանոնավոր առաջնության: Սակայն ՀՀ առաջին բասկետբոլային ակումբն անհաջող էր հանդես գալիս ՌԴ սուպերլիգայում՝ 9 տուրում 9 անընդմեջ պարտություն կրելով: Արդյունքում, որոշում կայացվեց, որ «Ուրարտու» բասկետբոլային ակումբը չի շարունակի ելույթները Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի խաղարկությունում:

«Ուրարտու» բասկետբոլային ակումբի կորիզը կազում էին Հայաստանի հավաքականի խաղացողները: Այնուամենայնիվ, Եվրոպայի 2017-ի առաջնություններին Հայաստանը ներկայացնելու են միանգամից 5 տարիքային հավաքական:

Կարդացեք նաև՝ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար. Հայաստանը հնարավոր է մասնակցի բասկետբոլի հեղինակավոր Միացյալ ՎՏԲ լիգային

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---