Օհանյան. Իմ ղեկավարման ժամանակ բանակում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցվել11 մարտի 2017 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՕՐՕ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանն ասել է, որ իր ղեկավարման տարիներին բանակում արմատական փոփոխություններ են կատարվել, և կոռուպցիոն ռիսկերը հասցվել են նվազագույնի: «Չնայած կադրային փոփոխություններին՝ բանակն այսօր իր առջև դրված խնդիրները իրականացնում է: Զորային կառույցը տեղում է, զորային կառույցի ղեկավարները հմուտ են, գիտեն իրենց գործը և կատարում են», - ընդգծել է Օհանյանը, գրում է Aysor.am-ը: «Զինված ուժերի բաշխումը զորակոչի ժամանակ այսօր կատարում ենք վիճակահանությամբ, այդ ուղղությամբ ես համապատասխան աշխատանքներ տարել եմ», - ընդգծել է նա: Օհանյանը հավելել է, որ մի շարք փոփոխություններ է իրականացրել բանակում, մինչդեռ, ելնելով ծառայողական գաղտնիքից, չի կարող բոլորի մասին բարձրաձայնել: ՕՐՕ դաշինքը («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք) կառավարման համակարգում արմատական բարեփոխումներ է իրականացնելու: Այդ մասին հայտարարել է Սեյրան Օհանյանը ընտրողների հետ հանդիպմանը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը |