Օհանյան. Չկրկնել Սահակաշվիլիի սխալը՝ չհակադրել երկրի զարգացումը ՌԴ դեմ քայլերին10 մարտի 2017 - 17:36 AMT PanARMENIAN.Net - ՕՐՕ դաշինքը («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք)կառավարման համակարգում արմատական բարեփոխումներ է իրականացնելու: Այդ մասին հայտարարել է Սեյրան Օհանյանը ընտրողների հետ հանդիպմանը: ՕՐՕ դաշինքը մարտի 10-ին քարոզարշավ է իրականացրել Չարենցավանում և Հրազդանում: «Լինելու է գաղափարական աշխատանք, որը մեր երկրում բացակայում է: Լինելու է հաշվետվողականություն ժողովրդի առջև: Մենք խոսք ենք տալիս՝ տալու ենք այդ հաշվետվությունը, եթե չլինի՝ պատրաստ ենք արժանանալու ժողովրդի ընդհանրական դատաստանին: Ես սա հենց այնպես չեմ ասում, սա իմ անկեղծ սրտից է բխում»,-ասել է Օհանյանը, գրում է «Առավոտը»: «Մենք ասում ենք հերիք է ամենաթողությանը, հերիք է անարդարությանը: Եթե մենք արդարություն ամրապնդենք բոլոր ոլորտներում, գործը ինքնըստինքյան առաջ է գնալու: Ես երկար տարիներ ղեկավարել եմ ԼՂՀ ՊԲ-ն, այստեղ ՊՆ նախարար եմ եղել և տեսել եմ՝ եթե արդարության մթնոլորտ ես ձևավորում, մնացածն առաջ է շարժվում»,-հավելել է Օհանյանը: Սեյրան Օհանյանը, և Հրազդանում, և Չարենցավանում համեմատություն անելով Վրաստանի հետ՝ ասել է, որ Սահակաշվիլին զարգացրեց Վրաստանը, բայց պետք է խուսափել այն սխալներից, որոնք Սահակաշվիլին է թույլ տվել: «Սահակաշվիլիի սխալները կայանում են նրանում, որ երկրի տնտեսական զարգացումը նա հակադրեց հակառուսական քաղաքականությանը: ՀՀ-ին նույնպես կտրուկ և կոշտ բարեփոխումներ են անհրաժեշտ, բայց միացնելով մեր տնտեսության զարգացումը, բարեփոխումները մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հետ՝ նոր որակի տնտեսական համագործակցությամբ: Արևմուտքի հետ մեր հարաբերությունները պետք է բարձրացնենք նոր որակի՝ ոչ թե փաստաթղթի վրա գրված»,-ասել է Օհանյանը: ԱԺ ընտրություններին ժողովուրդն իրական այլընտրանք ունի: Այդ մասին հայտարարել է Վարդան Օսկանյանը՝ դիմելով չարենցավանցիներին: «Եթե մեզ հետաքրքրեր պաշտոնը, ինքնահարստացումը, մենք այդ առիթն ունեցել ենք, կանեինք, այլ տեղում կլինեինք: Մեզ այդ հնարավորությունը տրվել է, բայց մենք մեր ընտրությունն արել ենք, մեր ընտրությունն է Հայաստանը: Մեր նպատակը ազնիվ է, հավատում ենք, որ կարող ենք իրավիճակ փոխել»,-ասել է նա, Վարդան Օսկանյանը վստահեցրել է, որ երկիրը շատ արագ կարող են ոտքի կանգնեցնել, բանակում փոփոխություն անել, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը հասցնել մինչև 240 հազար դրամի: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: Ուշագրավ Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |