ԱՄԷ քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից

ԱՄԷ քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից

PanARMENIAN.Net - Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի պահանջից։ Հարցն ընդգրկված է կառավարության մարտի 16-ի նիստի օրակարգում։

Գործադիրի համապատասխան որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերջին տարիներին ԱՄԷ-ից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն ավելացել է: Բացի այդ հետաքրքրություն կա ավելացնելու ԱՄԷ-Հայաստան չվերթների քանակը։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ այցելող Ծոցի տարածաշրջանի երկրների քաղաքացիների գերակշռող մասը կազմում են ԱՄԷ քաղաքացիներ, ովքեր արդեն իսկ նկատելի հետաքրքրություն են ցուցաբերում զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում ներդրումներ կատարելու ուղղությամբ՝ նպատակահարմար է միակողմանիորեն վերացնել ԱՄԷ քաղաքացիների համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը: Այս քայլը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար»,- նշված է կառավարության որոշման տեքստում։

Կառավարությունը հունվարի 19-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման նախագծին:

Կարդացեք նաև՝Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախագիծը հավանության է արժանացել

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---