ՀՀ-ն ու ԱՄԷ-ն վերացնում են վիզային ռեժիմը19 հունվարի 2017 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հունվարի 19-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման նախագծին: Նշվել է, որ «ՀՀ կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը: ՀՀ Կառավարությունը հունվարի 12-ին հավանություն է տվել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին նախագահի հրամանագրի նախագծին: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ և Ծոցի տարածաշրջանի երկրների հարաբերություններն ու բազմաճյուղ գործակցությունը տարեցտարի նոր առաջընթաց են արձանագրում: Նշվում է, որ մինչև դիվանագիտական հարաբերությունների հաստատումն այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես ԱՄԷ Դուբայ քաղաքի միջոցով: Ներկայումս Դուբայը աշխարհի առևտրատնտեսական կարևորագույն կենտրոններից է: ԱՄԷ-ում, մասնավորապես՝ Դուբայում բնակվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500-3000 միջև: Կանոնավոր իրականացվում է շաբաթական 4-5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև՝ բեռնափոխադրումները: Դուբայ քաղաքում գործում է մոտ 70 հյուպատոսություն: Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր Եվրախորհրդի անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն ՀՀ Նրանք կլինեն նաև Ադրբեջանում և Վրաստանում Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումը ՀՀ–ում արգելափակվել է Այդ մասին հայտնել է ԲՏԱ փոխնախարարը Սիմոնյանը` Տավուշի գյուղերի մասին. Ոչ ոք չի հանձնում՝ դեմարկացիա ենք անում Նա վստահեցրել է, որ այն, ինչ Հայաստանինն է, ՀՀ իշխանությունը դեմարկացիայի է ենթարկելու, իսկ այն, ինչ Ադրբեջանինն է, կարող է մնալ նրանց |