Սիրիայի ընդդիմադիր ուժերն օդանավակայան են գրավել Ռաքքայի մատույցներում27 մարտի 2017 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր միավորված «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), որոնք գործում են ԱՄՆ աջակցությամբ, կարևոր հաղթանակ են տարել: Սիրիայում «Իսլամական պետության» վերջին խոշոր հենակետը համարվող Ռաքքայի ուղղությամբ հարձակման արդյունքում «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) գրավել են ռազմական Տաբկա օդանավակայանը, որը 2014-ից ի վեր ջիհադականների ձեռքում էր: Այդ մասին հայտնել է SDF ներկայացուցիչը: Նա նաև պատմել է, որ այժմ օդանավակայանի տարածքում ականազերծում է իրականացվում: Օդանավակայանը գտնվում է Ռաքքայից դեպի 50 կմ հեռավորության վրա, գրում է Deutsche Welle-ն: Տաբկա օդանավակայանում ռազմական գործողության հաջողությունը թույլ է տվել SDF-ին, որի կազմում են քրդական և արաբական ջոկատներ, կտրել Ռաքքայից տանող ուղիներն արևմտյան ուղղությամբ: Գրոհայինները պահում են Ռաքքան 2013-ից: Կառավարական զորքերը մի քանի անգամ փորձել են հետ նվաճել քաղաքը, սակայն, անհաջող: Ըստ փորձագետների գնահատականների, այժմ այնտեղ կարող են տեղակայված լինել 3-4 000 գրոհայիններ: Ընթերցեք նաև. Մարտերի հետևանքով մասամբ փլուզվել է Սիրիայի խոշոր «Տաբկա» ամբարտակը Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |