Մարտերի հետևանքով մասամբ փլուզվել է Սիրիայի խոշոր «Տաբկա» ամբարտակը![]() 27 մարտի 2017 - 09:41 AMT PanARMENIAN.Net - Եփրատ գետի վրա գտնվող Սիրիայի խոշոր «Տաբկա» ամբարտակը մասամբ փլուզվել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատների և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության միջև ընթացող մարտերի պատճառով։ Այս մասին լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքին հղումով հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1970-ականների սկզբներին՝ խորհրդային մասնագետների աջակցությամբ։ Հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, նշում է, որ էլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը, երբ կառավարման համակարգը վնասվել է։ Ըստ աղբյուրի՝ պատճառը կարող է լինել հրետանային ռմբակոծությունը: Աղբյուրը հաղորդում է նաև, որ տեխնիկական մասնագետները չեն կարողանում հասնել այնտեղ՝ շարունակվող ինտենսիվ մարտերի պատճառով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |