Երևանը՝ Լուկաշենկոյին. Բազմիցս ենք դիմել Մինսկին Լապշինի հարցով29 մարտի 2017 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Երևանը մի քանի անգամ դիմել է Մինսկին ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցով: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Արձագանքելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե Հայաստանն իրեն Լապշինի հարցով «երբեք չի դիմել», Բալայանն ասել է. «Մենք Բելառուսի հետ այս հարցը մի քանի անգամ տարբեր մակարդակներով բարձրացրել ենք»: Լուկաշենկոն այդպիսի հայտարարություն էր արել Մինսկում դիվանագիտական առաքելությունն ավարտող Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ: «Լապշինին հիշեք: Լսեք, ի՞նչ կապ ունի Հայաստանը։ Հայաստանը երբեք ինձ որևէ բան չի ասել Լապշինի մասին։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել այլ երկիր՝ Ադրբեջանը։ Երբ նրան այստեղ ձերբակալեցին, մտածեցի թե ինչո՞ւ այստեղ ձերբակալեցին։ Թող ուր ուզում էր գնար։ Անկեղծ ասած, նա փորձանք էր մեր գլխին։ Բայց ձերբակալեցին։ Ինտերպոլը գիտեր։ Մենք, որպես օրինապաշտներ, հայտնեցինք: Ո՞ւմ պետք է հանձնեինք նրան։ Նրան, ով հետախուզում էր հայտարարել։ Ավելին ասեմ, առաջին անգամ եմ հրապարակավ ասում, նրան ոչ ոք չէր էլ ուզում վերցնել։ Ավելի ուշ սկսեցին շահարկել հարցը»,-ասել է Բելառուսի նախագահը։ Մի քանի անգամ Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան այցելած Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականին՝ Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |