Վիգեն Սարգսյանը վստահ է՝ հանդարտ քվեարկության օր է լինելու 2 ապրիլի 2017 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Խուլ ու համրերի կենտրոնում տեղակայված թիվ 9/47 ընտրատեղամասում ապրիլի 2-ի վաղ առավոտյան ՀՀԿ համապետական ընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ ԱԺ ընտրություններում իր քաղաքացիական պարտքն է կատարել: Նա տեղամաս է եկել կնոջ և դստրերի հետ: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նախ բոլորին մաղթել է հանգիստ, հանդարտ քվեարկության օր. «Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է»: Նախարարի խոսքով, բազմաթիվ քայլեր են արված և սա առաջին անգամն է, որ հետխորհրդային տարածքում խորհրդարանական մեծամասնությունը համատեղ ջանքերով կարողացել է օրենսդրական այնպիսի դաշտ ձևավորել, որը պետք է վստահեցնի մեր յուրաքանչյուր քաղաքացուն, որ իր քվեն տեղ է հասնելու և իր ձայնը որոշելու է առաջին հինգ տարիներին քաղաքական դասավորվածությունը: «Մաղթում եմ լավ տրամադրություն, խաղաղություն»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը: Ընտրությունների ընթացքի կարևորագույն իրադարձությունները PAN-ը հակիրճ ներկայացնում է թարմացվող լրահոսով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |