Րաֆֆի Հովհաննիսյան. «Նորմալ ընտրությունների դեպքում շատ հանգիստ խորհրդարան կմտնենք»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Նորմալ ընտրությունների դեպքում շատ հանգիստ խորհրդարան կմտնենք»

PanARMENIAN.Net - Նորմալ ընտրությունների դեպքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը կմտնի խորհրդարան: Այս մասին 9/06 ընտրատեղամասում քվեարկությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հարցին, թե արդյոք դաշինքն անցողիկ շեմի խնդիր չունի, նա նշել է. «Կարծում եմ, որ ազատ և արդար ընտրությունների դեպքում, անգամ այսօրվա դրությամբ, այո, բայց նաև գիտեմ, թե ինչ տեսակի համատարած կեղծիքների են դիմել իշխող ուժերի ներկայացուցիչները: Մենք շատ հանգիստ խորհրդարան կմտնենք նորմալ ընտրությունների դեպքում», - մեջբերում է Panorama.am-ը:

Հովհաննիսյանը նշել է նաև, որ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հենց այսօր արդեն խախտումներ արձանագրվել են:

«Ամբողջական փաթեթով մենք կներկայացնենք դրանք հասարակությանն այսօրվա վերջում: Այնուամենայնիվ, սա մեր պայքարի մի հանգրվանն է, չենք կարող տանը նստած մնալ և այդ պայքարը պետք է տանել սահմանադրական բոլոր եղանակներով: Դուք գիտեք, թե ինչպես ենք դիտարկում անցյալ բոլոր ընտրությունները: Հավանաբար, այս անգամ քիչ կտարբերվեն մեր գնահատականները, բայց, բոլոր դեպքերում մենք հուսով պետք է ապրենք մեր երկրում, որ վերջապես ունենանք Հայաստանի Հանրապետություն, ոչ թե կուսակցապետություն»,- ասել է Հովհաննիսյանը:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը: Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է:

Կարդացեք նաև՝ «Քաղաքացի դիտորդ». Քվեարկության 4 ժամում 98 սարք է խափանվել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---