«Քաղաքացի դիտորդ». Քվեարկության 4 ժամում 98 սարք է խափանվել 2 ապրիլի 2017 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ և անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացնում 1521 ընտրատեղամասում: Եվս 38 շրջիկ խմբեր դիտորդական առաքելություն են իրականացնում 38 ընտրատարածքային հանձնաժողովի սպասարկման տարածքում: Դիտորդները ժամը 12:00-ի դրությամբ արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի 681 խախտում, որոնք ստուգման փուլում են: Մասնավորապես արձանագրվել են հետևյալ խախտումները. 98 գրանցող սարքի խափանում, 77 բաց քվեարկություն, 38 ընտրողի կողմից քվեարկության գաղտնիության խախտում, 38 վերահսկողություն քվեարկության նկատմամբ այլ անձի կողմից, 50 ընտրողների ուղեկցման և ուղղորդման դեպք, 45 մարդկանց և մեքենաների կուտակումներ, 40 ընտրողին օգնելու կարգի խախտումներ, 34 կողմնակի անձանց ներկայություն ընտրատեղամասերում, 27 քվեաթերթիկի դուրս հանում/ներս բերում 21 վիճակահանությամբ նախատեսված հերթափոխի խախտում, 20 անձը հաստատող փաստաթղթի և գրանցման սարքում առկա տվյալների անհամաձայնություն, 19 գրանցող սարքում ընտրողի անվան բացակայություն, 18 դիտորդների իրավունքների խախտում, 18 վստահված անձանց իրավունքների խախտում, 11 տեղամասերը չեն բացվել ժամանակին, 10 քարոզչության դեպք ընտրատեղամասում, 9 այլ անձի ստորագրության առկայություն ընտրողի անվան դիմաց, 7 ընտրելու իրավունքի խախտում, 6 կրկնաքվեարկության փորձ, 3 ճնշում և բռնություն, 92 այլ խախտումներ: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդների կողմից ընտրատեղամասային գրանցամատյանում արձանագրվել է նախապատրաստման, քվեարկության ընթացքի և ընդհանուր բնույթի խախտումների վերաբերյալ 247 դիտարկում: Դիտորդական առաքելությունն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ և Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ու Թբիլիսիում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան համաֆինանսավորմամբ իրականացվող «2017 թ․ խորհրդարանական ընտրությունների հանրային վերահսկողություն» ծրագրի շրջանակներում: Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը: Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է: Կարդացեք նաև՝ ԱԺ ընտրություններ. Թարմացվող լրահոս Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |