Արսինե Խանջյանի արձանագրությունները. Կուտակումներ, կողմնակի անձինք, շփոթմունք

Արսինե Խանջյանի արձանագրությունները. Կուտակումներ, կողմնակի անձինք, շփոթմունք

PanARMENIAN.Net - Կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը շրջիկ դիտորդ է Հայաստանի տարբեր մարզերում: Այժմ նա Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի 37/27 ընտրատեղամասում է:

«Կուտակումների մասին հերթական անգամ զգուշացրեցինք նախագահին։ Ոստիկանությունը տարածքից հեռացրեց կողմնակի անձանց։ Ատոմ Էգոյանը և Էրիկ Նազարյանը որպես շրջիկ դիտորդներ այցելեցին Հովք գյուղ, 38/18», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև հատնել է, որ Բերքաբեր գյուղի 37/27 տեղամասում դիտորդները նկատել են, որ նետված քվեաթերթիկների պարկը դրված չէր տեսանելի վայրում։ Նախագահը՝ հաշվի առնելով նկատառությունը, պարկը տեղադրեց օրենքով սահմանված տարածքում։

Ավելի վաղ նա գրել էր. «Գորիսի երեք տեղամասերում ընտրությունների ընթացքը վերահսկելիս ակնյայտ դարձավ, որ բազմաթիվ քաղաքացիներ ծանոթ չեն քվեարկության կարգին, թերթիկների թիվը շփոթմունք է առաջացնում, շատ էին բաց քվեարկության դեպքերը»։

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9:

Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը:

ԱԺ ընտրություններ. Թարմացվող լրահոս

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---