Կոնգրես-ՀԺԿ-ն զինվորների բաց քվեարկության դեպք է գրանցել 2 ապրիլի 2017 - 16:25 AMT PanARMENIAN.Net - 14/20 տեղամասում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից արձանագրվել է զինծառայողների բաց քվեարկության դեպք։ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հրապարակել է իր արձանագրած ընտրախախտումների ցանկը: Դրանք հիմնականում կուտակումներ են և բաց քվեարկության դեպքեր: Մասնավորապես, 35/56 ընտարտեղամասում արձանագրվել է, որ քվեատուփը տեղադրված է մուտքի դռան անմիջապես կողքին, և ելումուտ անողները պարզ տեսնում են, թե քվեախցիկում ով ում օգտին է քվեարկում «Քվեախցիկում միաժամանակ քվեարկում են 3-4 քաղաքացի»,-նշված է դաշինքի հրապարակած ցանկում։ 13/32 ընտարատեղամասում արձանագրվել են կուտակումներ, նաև՝ անհայտ քաղաքացիներն ընտրողներին փոխանցել են գրիչներ և պարտադրել են դրանցով քվեարկել։ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը: Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք - 1, ԱԴ - 2, ՀՎԿ - 3, «Ծառուկյան» դաշինք - 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք - 5, ՀՀԿ - 6, ՀԿԿ - 7, ՕՐՕ - 8, ՀՅԴ - 9: Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |