ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 52 հաղորդում

ՀՀ քննչական կոմիտեն ստացել է 52 հաղորդում

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեում` ժամը 17:30-ի դրությամբ, ստացվել է 52 հաղորդում͵ որոնք առերևույթ պարունակում են ընտրական իրավունքի խախտման՝ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։

Ստացված հաղորդումներից 24-ը Երևանից է, 7-ը՝ Գեղարքունիքի, 4-ը՝ Կոտայքի, 5-ը՝ Լոռու, 3-ը՝ Վայոց ձորի, 5-ը՝ Արագածոտնի, 2-ը՝ Տավուշի, 1-ական՝ Արմավիրի և Սյունիքի մարզերից:

ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում ձեռնարկվում են անհրաժեշտ դատավարական գործողություններ՝ հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել է 1 մլն 317 936 ընտրող կամ 50,93%-ը: Այդ մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը լրագրողների հետ հանդիպմանը: Ընտրողների ընդհանուր թիվը 2 587 706 է:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---