Արսինե Խանջյան. Դիտորդներն իրենց լիազորությունները իրականացնելու ազատություն չունեին

Արսինե Խանջյան. Դիտորդներն  իրենց լիազորությունները իրականացնելու ազատություն չունեին

PanARMENIAN.Net - Հայաստանում դիտորդական առաքելությամբ գտնվող կանադահայ կինոդերասանուհի Արսինե Խանջյանն իր այցելած բոլոր ընտրատեղամասերում ընտրախախտումներ է արձանագրել:

Ամփոփելով դիտորդական առաքելությունը՝ լրագրողների հետ հանդիպմանը Խանջյանն ասել է, որ եղել է Գորիսում, Սիսիանում, ապա Երևանում:

«Հրաժարվում էին դիտորդների արձանագրած խախտումները գրանցել: Տպավորություն ունեի, որ դիտորդներն ընդհանրապես հուսահատ էին, որովհետև իրենց լիազորությունները իրականացնելու ազատություն չունեին», - ասել է Խանջյանն ու նշել, թր դիտորդների մատնանշած ընտրախախտումները գրանցամատյանում արձանագրվել են միայն իրենց միջամտությունից հետո:

Նա հավելել է. «Խախտումներ բոլոր տարածքներում էլ արձանագրել ենք: Բոլոր տեղամասերում հատկապես կուտակումներ կային, մարդիկ տեղեկացված չէին, շփոթմունք էր տիրում: Քվեարկողները, անկախ տարիքից, հստակ չգիտեին, թե ինչպես պետք է օգտագործեին քվեաթերթիկները և ծրարները: Անգամ մի զինվոր չգիտեր, ինչ անել, ստիպված էր երկրորդ անգամ քվեարկել, բայց չքվեարկեց և դուրս եկավ տեղամասից», - ասել է նա:

Խանջյանի խոսքով, մեծահասակներին հիմնականում ոչ թե ուղեկցում էին, այլ ուղղորդում: Նա նաև նշել է, որ հանձնաժողովի քարտուղարի կողմից ևս կողմնակալ վերաբերմունք կար:

Խանջյանն ափսոսանք է հայտնել, որ այդպես էլ ականատես չեղավ մաքուր ընտրությունների:

Ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը, կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, ամերիկահայ կինոռեժիսոր և սցենարիստ Էրիկ Նազարյանը Հայաստանում են: Նրանք մասնակցել են ապրիլի 2-ի ընտրություններին որպես դիտորդներ:

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ն հաղթում է ԱԺ ընտրություններում. 49.21%

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---