ՀՀԿ-ն հաղթում է ԱԺ ընտրություններում. 49.21%![]() 3 ապրիլի 2017 - 09:06 AMT PanARMENIAN.Net - 1886 տեղամասում քվեաթերթիկների հաշվարկի նախնական արդյունքներով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում առաջատարն է Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 49.21%: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական արդյունքները վկայում են, որ այս պահի դրությամբ ԵԼՔ դաշինքը ստացել է քվեների 7.72%, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն - 0.93%, «Հայկական վերածնունդ»` 3.72%, «Ծառուկյան» դաշինք - 27.38%, «Կոնգրես- ՀԺԿ» դաշինք` 1.62%, Հայաստանի կոմունիստական կուսակցություն` 0.74%, «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» դաշինք` 2.08%, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 6.59%: Ապրիլի 2-ին՝ ժամը 20:00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր՝ 2005 ընտրատեղամասերը. խորհրդարանական ընտրություններն ավարտվել են: Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում էր քաղաքական 9 ուժ, որից 4-ը՝ դաշինք, 5-ը՝ կուսակցություն: Դրանք են՝ Հանրապետական, Հ.Յ. Դաշնակցություն, «Հայկական վերածնունդ», «Ազատ դեմոկրատներ» և Հայաստանի կոմունիստական կուսակցությունները և «Ծառուկյան», ԵԼՔ, Կոնգրես-ՀԺԿ և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: Կարդացեք նաև՝ Exit Poll-ի նախնական տվյալները. ՀՀ ԱԺ քաղաքական 4 ուժ է անցնում Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |