Ստամբուլում հազարավոր մարդիկ բողոքում են հանրաքվեի արդյունքների դեմ

Ստամբուլում հազարավոր մարդիկ բողոքում են հանրաքվեի արդյունքների դեմ

PanARMENIAN.Net - Ստամբուլում հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց՝ բողոքելով սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ հազար մարդ էր ցույցի դուրս եկել Բեշիկթաշ շրջանում, ևս երկու հազարը՝ Կադիքեում՝ քաղաքի ասիական մասում: Ցույցերի ժամանակ խախտումների մասին չի հաղորդվում:

Ըստ ԿԸՀ-ի, Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը:

Հանրաքվեից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել երկրում մահապատիժը:

Ընթերցեք նաև. Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը Թուրքիայում

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---