Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը Թուրքիայում

Էրդողանը մտադիր է վերականգնել մահապատիժը Թուրքիայում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է վերականգնել երկրում մահապատիժը: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 16-ին սահմանադրական հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո:

Մահապատժի վերականգնումը նա անվանել է իր «առաջնային խնդիրը»: Այդ մասին Էրդողանը հայտարարել է Ստամբուլում կողմնակիցների առջև ելությի ժամանակ, գրում է Deutsche Welle-ն:

Մահապատիժը վերականգնելու համար հարկավոր է ստանալ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների առնվազն երկու երրորդի համաձայնությունը: Եթե գաղափարը բավարար ձայներ չստանա, հանրաքվե կանցկացվի, ասել է Էրդողանը: Հանրաքվեն հնարավոր կլինի անցկացնել, եթե դրան կողմ քվեարկի խորհրդարանի անդամների 60 տոկոսը:

Մահապատիժը վերականգնելու մտադրության մասին Էրդողանը սկսեց խոսել 2016-ի հուլիսի պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո: Բրյուսելում ասել են, որ մահապատժի վերականգնումը կչեղարկի ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ջանքերը:

Ըստ ԿԸՀ-ի, Թուրքիայում ապրիլի 16-ին կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեաթերթիկների 99.9%-ի հաշվարկից հետո, աննշան առավելություն են գրացնել Սահմանադրության փոփոխության կողմնակիցները՝ խորհրդարանականից նախագահական կառավարման համակարգի անցնելու կողմնակիցները կազմել են քվեարկությանը մասնակցածների 51.2%-ը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---