Թուրքական լոուքոսթերը թռիչքներ կիրականացնի Երևան-Ստամբուլ չվերթով

Թուրքական լոուքոսթերը թռիչքներ կիրականացնի Երևան-Ստամբուլ չվերթով

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ից Երևան-Ստամբուլ չվերթով թռիչքներ կիրականացնի նոր լոուքոսթերը՝ «Պեգասուս» ավիաընկերությունը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Թուրքական ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուսը» տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է, հայտնում է «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

«Պեգասուս» ավիաընկերությունը թուրքական բյուջետային ավիաընկերություն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստամբուլում։ Իրականացնում է մշտական և չարթերային թռիչքներ Եվրոպայում և Թուրքիայում։

Կարդացեք նաև. Երևան - Թել Ավիվ - Երևան ուղիղ չվերթ կիրականացվի

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---