Երևան - Թել Ավիվ - Երևան ուղիղ չվերթ կիրականացվի

Երևան - Թել Ավիվ - Երևան ուղիղ չվերթ  կիրականացվի

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և Իսրայելի համապատասխան իշխանությունների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «Արմենիա» ավիաընկերությունն իրավունք է ստացել թռիչքներ իրականացնել Երևան-Թել Ավիվ-Երևան երթուղով:

Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ հինգշաբթի և կիրակի օրերին: Թռիչքների մեկնարկը կտրվի 2017 թվականի մայիսի 17-ին, տեղեկացնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

Նշվում է, որ դեպի Իսրայել իրականացվող թռիչքներն իրենց դրական ազդեցությունը կունենան զբոսաշրջության և տնտեսության զարգացման գործում:

«Արմենիա» ավիաընկերությունն ապրիլի 10-ին Երևան-Բեյրութ կանոնավոր ուղիղ չվերթ է գործարկել: Երևան-Բեյրութ առաջին չվերթի ուղևորները Լիբանանի մայրաքաղաք են մեկնել Boeing 737-500 օդանավով: ՀՀ և Լիբանանի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմ չի գործում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---