Կառավարությունն ուզում է 5 տարում արտահանումն 2.4 անգամ ավելացնել՝ հասցնելով $4.4 մլրդ-ի

Կառավարությունն ուզում է 5 տարում արտահանումն 2.4 անգամ ավելացնել՝ հասցնելով $4.4 մլրդ-ի

PanARMENIAN.Net - 2017 թվականի համար կառավարությունում իրատեսական են համարում ապահովել արտահանման $200 մլն աճ, իսկ 2018-ին՝ 2017-ի համեմատ, ըստ կանխատեսումների, աճը կկազմի $450 մլն:

Այս մասին է հայտարարվել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում անցկացված քննարկման ժամանակ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Ըստ ծրագրվածի, 2 տարում արտահանումը պիտի աճի 2016 թ. մոտ $1.792 մլրդ-ից մինչև մոտ $2.5 մլրդ: Ակնկալվում է տարեկան նվազագույնը 20% աճ (այդ պարագայում 2022-ին արտահանման ծավալը կկազմի ավելի քան $4.4 մլրդ, 2016-ի համեմատ ավելանալով մոտ 2.4 անգամ): Նպատակը 5 տարվա ընթացքում արտաքին առևտրի դրական սալդոյի հասնելն է:

2016 թվականին, ԱՎԾ տվյալների համաձայն, արտահանումը ՀՀ-ից կազմել է $1.782 մլրդ, ներմուծումը՝ 3.292 մլրդ, արտաքին առևտրի բացասական սալդոն՝ մոտ $1.510 մլրդ:

Արտահանման ծավալներն ավելացնելու հիմնական շուկաներն են՝ ԵԱՏՄ-ն, ԵՄ-ն, ԱՄԷ-ն, Իրանը, Թուրքմենստանը, Չինաստանը: Ակնկալվում է 3 տարում ԵԱՏՄ արտահանումն ավելացնել $400 մլն-ով, ԵՄ՝ $100 մլն-ով:

2017 թվականի առաջին արտահանումն աճել է 16.5%-ով, հիմնականում՝ խտանյութերի և մետաղների, խմիչքների, ծխախոտի, ադամանդագործության, ոսկեգործության, թեթև արդյունաբերության և դեղագործության ցուցանիշների հաշվին: Ակնկալվում է, որ թվարկված ճյուղերում 2 տարում կստեղծվի 15 հազար նոր աշխատատեղ: Դրանց մեծ մասը կլինի թեթև արդյունաբերության ոլորտում, որն, ըստ կանխատեսման, 2018-ին $56 մլն արտահանման ծավալ կապահովի՝ 2016-ի $12 մլն դիմաց:

Կարդացեք նաև. ՀՀ արտահանումը ռեկորդային ցուցանիշ է գրանցել

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---