Նախագահը, կաթողիկոսը, վարչապետն ու ԱԺ նախագահը՝ Ծիծեռնակաբերդում24 ապրիլի 2017 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հանրապետության նախագահն արարողությունից հետո այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ դիտել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացառիկ ցուցանմուշներն ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի կառուցման 50-ամյակին նվիրված ցուցադրության օրինակները: ՀՀ նախագահին ուղեկցել են Ամենայն հայոց Գարեգիկ երկրորդ կաթողիկոսը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Կարդացեք նաև՝ Կիպրոսի կառավարություն. Վերահաստատում ենք` աջակցում ենք Ցեղասպանության ճանաչմանը Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |