Կիպրոսի կառավարություն. Վերահաստատում ենք` աջակցում ենք Ցեղասպանության ճանաչմանը![]() 24 ապրիլի 2017 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի կառավարությունը և նախագահ Նիկոս Անաստասիադիսը խստորեն դատապարտում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրականացումը: Ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ գրավոր հայտարարության մեջ ասված է, որ Հայոց ցեղասպանությունը գարշելի հանցագործություն է և մարդկության պատմության ամոթալի էջերից, գրում է Cyprus Mail-ը: Նշված է, որ «կառավարությունն իր լիակատար համերաշխությունն ու համակրանքն է արտահայտում հայոց ժողովրդի և Հայաստանի հանդեպ և վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Հայոց ցեղասպանության միջազգային հանրության կողմիցմիջազգային ճանաչման գործում»: Կիպրոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975-ին: 102 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: Կարդացեք նաև՝ Թբիլիսիում Ջահերով երթի մասնակիցներն իշխանություններին կոչ են արել ընդունել Ցեղասպանությունը Հղումներ թեմայով. ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |