#Killzibil. Համահայկական շաբաթօրյակ` ապրիլի 29-ին27 ապրիլի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին տեղի կունենա Make Armenia Clean Again երկրորդ համահայկական շաբաթօրյակը, որին, ըստ նախաձեռնողների, հազարավոր մարդիկ կմասնակցեն: Այդ մասին PanARMENIAN.Net –ի հետ զրույցում ասել է կազմակերպիչներից Հայկ Զալիբեկյանը: Միջոցառումը կանցնի «Դուրս արի բակ» կարգախոսով՝ դա կոչ է մարդկանց դուրս գալ և մաքրել տան շուրջն ու բակը: Զալիբեկյանն ասել է նաև, որ շաբաթօրյակը կազմակերպվում է նաև որոշ կոնկրետ վայրերում, օրինակ, Հրազդանի կիրճում, Մանկական երկաթուղու տարածքում, Հաղթանակի զբոսայգում, Արաբկիր վարչական շրջանի զբոսայգիներում (Մոլոկանի այգում), Խանջյան փողոցում և Բուսաբանական այգում: «Կոչ ենք անում բոլորին մասնակցել ապրիլի 29-ին կայանալիք Համահայկական շաբաթօրյակին: Դուք կարող եք դուրս գալ բակ և այնտեղից սկսել: Կամ կարող եք ներկայանալ այն 10 վայրերից մեկը, որտեղ մարդկանց կտրամադրվեն անհրաժեշտ պարագաներ՝ փաթեթներ, ձեռնոցներ և այլն: Մասնակիցներին առաջարկվում է նաև լուսանկարել շաբաթօրյակի անցկացման վայրը մինչ մեկնարկն ու ավարտից հետո և տեղադրել սոցցանցերում #killzibil և #MakeArmeniaClean հեշթեգերով»,-ավելի վաղ PanARMENIAN.Net ին էր ասել Զալիբեկյանը: Շաբաթօրյակը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին: Նախաձեռնության անդամները կոչ են անում. հավաքել աղբը մարդկանց և կենդանիների հետևից, մաքրել զբոսախնջույքների հետևանքներն ու պահպանել մաքրությունը, օգտագործել աղբարկղներն ու դրանցից դուրս չնետել ծխախոտի մնացորդները և այլ աղբը, պահանջել պետական կառույցներից քաղաքների և գյուղերի ավելի բարձր սպասարկում այդ ոլորտում: Նախաձեռնությունը մտադիր է համագործակցել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |