Արթուր Ալեքսանյանը պարտվել է ԵԱ քառորդ եզրափակչում

Արթուր Ալեքսանյանը պարտվել է ԵԱ քառորդ եզրափակչում

PanARMENIAN.Net - Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 98 կգ քաշային կարգում, քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը զիջեց Նորվեգիայի ներկայացուցիչ Ֆելիքս Բալդաուֆին, հայտնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եվրոպայի առաջնությանը Արթուր Ալեքսանյանի մասնակցությունը հաստատվեց միայն վերջին օրերին, քանի որ մարզման ժամանակ ծնկի վնասվածք էր ստացել:

Հայ ազատ ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։

Եվրոպայի առաջնությանը 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն նվաճել է բրոնզե մեդալ։

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ազատոճայիններ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը եւ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը բրոնզե մեդալ նվաճեցին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---