6 մայիսի 2017 - 10:44 AMT
Ըմբշամարտի ԵԱ. Լևան Բերիանիձեն՝ բրոնզե մեդալակիր

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը 125 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն նվաճել է բրոնզե մեդալ։

Նա երրորդ տեղի համար պայքարում հաղթել է սլովակ Սոսլան Գագլոևին, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն։

Հայ ազատ ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում։ Մայիսի 6-ին աշխարհամասի առաջնությունում կմեկնարկեն հունահռոմեական ըմբիշները:

Կարդացեք նաև՝ Մխիթարյանը ճանաչվել է ՄՅու-ի ապրիլի լավագույն գոլի հեղինակ