Մոսկվայում հայերն ու ադրբեջանցիները վիճել են «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ (վիդեո)

Մոսկվայում հայերն ու ադրբեջանցիները վիճել են «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Մոսկվայում «Անմահ գունդ» ավանդական քայլերթի ժամանակ հայերի ու ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել:

Երթի ժամանակ հայկական համայնքի ներկայացուցիչները բացականչել են «Արցախ»՝ ծածանելով Արցախի Հանրապետության դրոշը։ Ադրբեջանցիները փորձել են խլել դրոշը, ինչի համար ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև, հաղորդում է Newsru.com–ը:

Նշվում է, որ կռվին երկու կողմից էլ տասնյակ մարդիկ են մասնակցել: Սկզբում հնչել են հայհոյանքներ, այնուհետև սկսել են տարբեր իրեր միմյանց ուղղությամբ գցել:

Ոստիկանությունը միջամտել և իրարից բաժանել է կռվարարներին, սակայն, աղբյուրի հաղորդմամբ, հայերին այնուամենայնիվ հաջողվել է մի քանի ադրբեջանցու ծեծել։

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ավանդական քայլերթի ժամանակ մարդիկ տանում են Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հարազատների լուսանկարները: Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին, Մոսկվայում հազարավոր մարդիկ են մասնակցել քայլերթին: Հատկապես մեծ է եղել երիտասարդների թիվը:

Ավելի վաղ PanARMENIAN.Net ը գրել է, որ Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երիտասարդական միության անդամները հարձակվել են Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ակցիային մասնակցող հայկական շարասյան վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---