Պետերբուրգում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ

Պետերբուրգում ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա «Անմահ գունդ» ակցիայի ժամանակ

PanARMENIAN.Net - Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական երիտասարդական միության անդամները հարձակվել են Մեծ Հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված «Անմահ գունդ» ակցիային մասնակցող հայկական շարասյան վրա: Այս մասին դեպքի վայրից PanARMENIAN.Net ին հայտնել են պետերբուրգյան հայկական երիտասարդական «Նոր սերունդ» կազմակերպության անդամները:

Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը յուրաքանչյուր տարի մասնակցում է «Անմահ գունդ» ակցիային: Մոտ 200 հայ է անցնում Պետերբուրգի գլխավոր փողոցներով՝ Մեծ Հայրենական պատերազմի մասնակից ՀՀ և Արցախի հերոսների դիմանկարներով:

«Առաջին սադրանքը եղավ Նևսկու պողոտայում, երբ ադրբեջանական երիտասարդական կազմակերպության 4 անդամ՝ այդ թվում՝ կազմակերպության փոխնախագահ Զուլֆիգար Իսմաիլովը, ներխուժեցին հայկական պատվիրակության շարասյուն: Վերջինս տարեց կնոջ ձեռքից խլեց ԼՂՀ դրոշը՝ կնոջը գետնին գցելով: Մյուս ադրբեջանցիները սկսեցին խլել, կոտրել ու պատռել հայ հերոսների դիմանկարները»,- PanARMENIAN.Net ին ասել է «Նոր սերունդ» կազմակերպության համանախագահ Արշակ Հովհաննիսյանը:

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ սադրիչները գործել են կոստյումներով 2 տղամարդու ուղղորդմամբ:

«Այս երկուսը հենց սկզբից հետևում էին մեզ, հրահանգներ տալիս իրենց արբեջանցի ակտիվիստներին ու ամեն ինչ տեսանկարահանում: Սա խոսում է այն մասին, որ այս ամենը նախապես ծրագրված է եղել»,- նշել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ արդյունքում մի փոքր բախում է եղել հայերի և ադրբեջանցիների միջև, ինչից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են ադրբեջանցիներին: Հայերի թվում ձերբակալվածներ չկան:

Չնայած սրան, Արշակ Հովհաննիսյանի խոսքով, ադրբեջանցիներն այսքանով չեն բավարարվել:

«Հասնելով հրապարակ, հայկական շարասյան ճանապարհը կտրեցին 8 ադրբեջանցի՝ ադրբեջանական երիտասարդական կազմակերպության նախագահ Զակիր Նաբիզադեի ղեկավարությամբ»,- պատմել է Հովհաննիսյանն ու նշել, որ ադրբեջանցիները վիրավորել են ԼՂՀ դրոշը, ու սպառնացել հայկական շարասյան մասնակիցներին:

«Լեզվակռիվին հաջորդեց մի փոքր կռիվը, որը ժամանակին կասեցրեցին հատուկ ջոկատայինները: Ադրբեջանական երիտասարդական միության բոլոր անդամները ձերբակալվել են, 2-ը կարողացել են փախչել»,- հայտնել է Հովհաննիսյանը:

Դեպքերի մյուս մասնակից Անահիտ Բաբայանի խոսքով, ադրբեջանցիներն առաջինն են հարձակվել հայերի վրա և կռիվ հրահրել: Այս մասին նա գրառում է կատարել նաև Ֆեյսբուքի իր էջում:

«Դվորցովիի վրա (Դվորցովի հրապարակ- խմբ.) ադրբեջանական համայնքը հարձակվել է հայկական գնդի վրա: Կռիվ է ընթանում: Ամոթ է, տղաներ»,- գրել է նա:

Ինչպես PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Սանկտ Պետերբուրգի երիտասարդական կազմակերպության նախագահ Ֆիլիպ Դավիդովը, հայերի շրջանում տուժողներ կամ ձերբակալվածներ չկան:

«Մենք ապշած ենք խաղաղ ակցիայի ժամանակ ադրբեջանցիների դրսևորած վարքով և այն անթույլատրելի ենք համարում»,- հայտնել է Դավիդովը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---